Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ. քննարկվել են մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում: