Ավտովթար՝ Երևանի Արցախի պողոտայում. կա տուժած

Նոյեմբերի 10-ին՝` ժամը 00:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel» մակնիշի վարորդը՝ Խաչատուր Գ.-ն, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս