Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում:
Այս մասին գրում է The Morning Consult-ը: Ըստ պարբերականի ՈՒԵՖԱ-ն այժմ բանակցություններ է վարում կոմերցիոն գործընկերների հետ: Նախնական տեղեկություններով` եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել Նյու-Ջերսիի «Մետլայֆ» մարզադաշտում:
Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա սա կլինի պատմության մեջ առաջին անգամ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվում է Եվրոպայի սահմաններից դուրս: