Բաժիններ՝

Ֆրանսայում 2018 թվականի նոյեմբերից ավելի քան 10 հազար «դեղին բաճկոնավոր» է ձերբակալվել. Le Monde

Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա նոյեմբերին «դեղին բճկոնավորների» շարժումն սկսվելու պահից ձերբակալել է շարժման ավելի քան 10 հազար կողմնակիցների: Նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել է Le Monde թերթը՝ հիմնվելով Ֆրանսիայի արդարադատության նախարարությում ստացած տվյալների վրա։

Հրատարակության տեղեկություններով՝ անցյալ տարի Ֆրանսիայի դատարանները շարժման մասնակիցների նկատմամբ կայացրել են ավելի քան 3 հազար մեղադրական դատավճիռներ, մասնավորապես, անկարգությունների մասնակցության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման հոդվածներով: Ամբողջ Ֆրանսիայում շուրջ 400 մարդ է բանտարկության դատապարտվել՝ պատժի անհապաղ կատրմամբ: Շատերը, թերթի տվյալների համաձայն, ենթարկվել են պարտադիր հասարակական աշխատանքների: Այլոց նկատմամբ կայացվել են պայմանական բանտարկության պատիժներ:

«Դեղին բաճկոնավորների» ակցիան Ֆրանսիայում սկսել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին: Սկզբնապես դրանք անցել են ի նշան բողոքի ավտոմոբիլային վառելիքի գների բարձրացման դեմ: Հենց այդ պատճառով են շարժման «համազգեստը» դարձել ավտոմոբիլիստների լուսանդրադարձիչ դեղին բաճկոնակները: Առաջին ակցիան, կազմակերպիչների տվյալների համաձայն՝ հավաքել է 282 հազար մասնակից: Այդ ժամանակվանից ի վեր մոբիլիզացումը նվազել է։ Հասրակական արշավի մասնակիցների պահանջների ցուցակն այժմ ներառում է իշխանություններից ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ քաղաքական պահանջներ, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս