«Նախարարներին այդքան քննադատում են, բա ինչո՞ւ հրաժարական չեն տալիս». Հանրային խորհրդի անդամ
Հանրային խորհրդի հրավիրած այսօրվա նիստում խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը հայտարարեց, որ վաղն իսկ պատրաստվում է դիմում ներկայացնել վարչապետին՝ խորհրդից իրեն հանելու վերաբերյալ, ինչը ոչ միանշանակ ընդունվեց խորհրդի անդամների կողմից։
Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը կոչ արեց Բաբկեն Պիպոյանին հրաժարվել այդ մտքից: «Ամեն օր ԱԺ պատգամավորներին ու նախարարներին քննադատում են, ինչո՞ւ իրենք հրաժարական չեն տալիս»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր Հանրային խորհրդի նիստի օրակարգում երկու հարց է՝ խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակը և Արցախի հիմնահարցը։ Ի դեպ, խորհրդի անդամները միանշանակ հայտարարեցին, որ Հանրային խորհրդի գոյությունն անհրաժեշտ է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կասեն խորհրդարանում, մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Զվարթ Խաչատրյան