Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին հորդորել է հաղթահարել տարաձայնությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գծով իր համախոհներին հորդորել է «ստանձնել պատասխանատվությունը» եւ հաղթահարել տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնությունները՝ ապահովելու համար միասնությունը, որն անհրաժեշտ է հավաքական անվտանգության ապահովման համար։

Ելույթ ունենալով Գերմանիայի հետազոտական կենտրոնում՝ Ստոլտենբերգը նշել է, որ շատերն այժմ խոսում են դաշնակիցների միջեւ առեւտրի, էներգետիկայի, կլիմայի, Իրանին վերաբերող հարցերի, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության շուրջ առկա տարաձայնությունների մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, դիրքորոշումների տարբերությունները «29 դեմոկրատիաների միջեւ նորմալ են»:

«Մենք անցյալում եւս ունեցել ենք լուրջ տարաձայնություններ… Բայց վերջին հաշվով միշտ հաջողվել է միավորվել մեր հանգուցային խնդրի՝ միմյանց պաշտպանելու շուրջ»,-ասել է նա: Հեռարձակումն իրականացվել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության կողմից: Նա նշել է, որ «փոխհամաձայնությունը միշտ չէ, որ դյուրին է», սակայն «մեր միասնությունն անհրաժեշտ է մեր հավաքական անվտանգության համար»:

«Ուստի յուրաքանչյուր դաշնակցի ազգային շահերից է բխում միասնական մնալը, այսօր մենք բոլորս պետք է ստանձնեք մեր տարաձայնությունները հաղթահարելու պատասխանատվությունը ինչպես առաջ էր»,-հայտարարել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս