Իրաքում վերականգնված է Համացանցի աշխատանքը
Համացանցի աշխատանքը, որը մի քանի օր առաջ ընդհատվել էր Իրաքի մայրաքաղաքում եւ հարավի մի քանի նահանգներում հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին, նոյեմբերի 7-ին վերականգնվել է երկրի ամբողջ տարածքում: Այդ մասին հաղորդել է Al-Hadath հեռուստաալիքը:
Առկա տվյալներով՝Համացանցը լրիվ ծավալով վերականգնվել է Իրաքի բոլոր նահանգներում: Նոյեմբերի 5-ին Բաղդադը եւ Իրաքի շրջանների մեծ մասն առանց պատճառների պարզաբանման լիովին կտրվել էին Համացանցից: Առանց համաշխարհային ցանցին միացման էին մնացել Բաղդադի, Բասրայի, Քերբելայի եւ այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ: Սահմանափակումերը չէին վերաբերել երկրի հյուսիսի քրդական բնակավայրերի տարածքներին:
Հոկտեմբերի 1-ին Իրաքում հակակառավարական ցույցեր էին սկսվել ի նշան բողոքի վատ կենսապայմանների, գործազրկության եւ կոռուպցիայի: Բաղդադի եւ մյուս քաղաքների փողոցները դուրս եկած մարդիկ պահանջում էին Ադել Աբդել Մահդիի կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ մայրաքաղաքում խաղաղ սկսած ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների եւ անվտանգության ուժերի հետ ընդհարումների: Հոկտեմբերի 2-ին Բաղդադում լիովին արգելափակվել էր Համացանցը, միացումն ամողջությամբ վերցված վերականգնվել է սոսկ հոկտեմբերի 11-ին: Al Sumaria հեռուստաալիքը տեղեկացրել է, որ զանգվածային բողոքների ալիքին Համացանցի անջատումն Իրաքի վրա գեթե 1 միլիարդ դոլար է նստել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: