Բաժիններ՝

Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և ՌԱԿ միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախում կուսակցության կողմից նախատեսվող առաջիկա ծրագրերը։

Մասիս Մայիլյանն իր պատրաստակամություն է հայտնել՝ հնարավորինս աջակցելու նշված ծրագրերի իրագործմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս