Բաժիններ՝

Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը: Ըստ հիմնավորման, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2019թ. մայիսի 29-ին:

Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձեւերի կիրառումից ազատելու դրույթները:

Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաեւ ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:

Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը եւս ենթակա չէ մաքսային զննության:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս