Բաժիններ՝

Մահացած զինծառայողի հայրը պնդում է, որ ՀՔԾ-ն որդու սպանության գործը կոծկել է

2013 թվայանին զորամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր Կառավարության շենքի մոտ պահանջում է բացահայտել որդու սպանությունը։ Նրա պնդմամբ որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են։

«Հատուկ քննչական ծառայությունը՝ քննիչներով հանդերձ, որդուս սպանության գործը կոծկել է։ Պահանջում եմ, որպեսզի այդ գործը բացահայտեն»,- նշեց Հովսեփ Մուրադյանը։

Ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն 18 ամիս առաջ «խաբել է»՝ ասելով, թե որդու գործին ծանոթ է, սակայն այդպես էլ ոչինչ չի արել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս