«Համոզված եղեք, եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ դեպրեսիա է սպասում, որը դուք տակավին չեք տեսել». Թրամփ
Հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը տնտեսական անկման կհանգեցնի: Նոյեմբերի 6-ին այս կարծիքն է հայտել Վաշինգոնի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Ամերկայի բարեփոխման իրենց արշավում դեմոկրատներն ավելի ու ավելի տոտալիտար են դառնում, որոնք ճնշում են այլախոհությունը, զրպարտում անմեղներին, բացառում պատշաճ իրավական ընթացակարգերը, փորձում ոչնչացնել ամերիկյան ժողովրդավրությունը՝ իրենց սոցիալիստական ծրագիրը պարտադրելու համար: Համոզված եղեք, եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ դեպրեսիա է սպասում, որը դուք տակավին չեք տեսել»,- ասել է նա՝ Լուիզիանայում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ:
ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկը կտրվի փետրվարի 3-ին Այովայի նահանգում, որտեղ տեղի կունենան երկրում առաջին կոկուսները՝ կուսակցական ակտիվիստների ժողովները, որտեղ կընտրեն նախ դեմոկրատների եւ հանարապետականների տեղական կուսակցական խորհրդաժովների պատգամավորներ, այնուհետեւ նահանգի խորհրդաժողովի, իսկ անուհետեւ ազգային համագումարների պատգամավորներ: Նյու Հեմփշիրի նահանգում փետրվարի 11-ին տեղի կունենան երկրում առաջին սկզբնական ընտրությունները, որոնք նախընտրական ժողովներից տարբերվում են նրանով, որ դրանցում ընտրվում են միանգամից ազգային համագումարի պատգամավորներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: