Թրամփը ցանկացել է, որ գլխավոր դատախազը Զելենսկու հետ իր զրույցը հրապարայնորեն օրինական համարի. WP
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին խնդրել է անցկանել հատուկ մամուլի ասուլիս եւ հրապարակայնորեն հայտարարել օրենքի խախտումների բացակայության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցում: Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ համապատասխան խնդրանքն ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն է ուղարկվել մոտավորապես սեպտեմբերի 25-ին, երբ հրապարակվել է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների զրույցի սղագրությունը:
Բարրը հրաժարվել է կատարել Թրամփի խնդրանքը, ինչի մասին Սպիտակ տան ղեկավարը վերջերս հայտարարել է իր մերձավորներին: Չնայած դրան, ինչպես թերթին հայտնել է աղբյուրը, գլխավոր դատախազը եւ նախագահը շարունակում են լավ հարաբերությունները: ԱՄՆ-ում սեպտեմբերին խոշոր սկանդալ է բորբոքվել Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջը: Դա հանգեցրել է այն բանին, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հայտարարել է Թրամփի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին: Ինչպես պնդում են Թրամփի ընդդիմախոսները, զանգի ժամանակ նա փորձել է Զելենսկուն համոզել Ուկրանիայում Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերի գործունեության հետաքննություն սկսել Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց:
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների հուլիսյան զրույցի սղագրությունը, որից պարզ է դարձել, որ Թրամփը չի ձգտել Զելենսկasուց Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննության հասնելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: