Բաժիններ՝

Ամերիկացին 1,5 տարում երկու անգամ վիճակախաղով մեկական մլն դոլար է շահել

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակիչ Ռոլֆ Ռոդսը մեկուկես տարվա ընթացքում երկու անգամ ակնթարթային վիճակախաղով մեկական միլիոն է շահել: Այդ մասին հայտնել էUPI գործակալությունը: Առաջին անգամ ամերիկացին 1 միլոն դոլար է շահել 2018 թվականի մայիսի 22-ին: Այն ժամանակ նա որոշել է վերցնել մրցանակի միանվագ վճարումը 650 հազար դոլարի չափով մինչեւ հարկերի վճարումը: Անցյալ շաբաթ Ռոդսը կրկին վիճակախաղի տոմս է գնել ավտոլցավորման կայանում եւ շահել եւս մեկ միլիոն դոլար: Այս անգամ տղամարդն ընտրել է 20 տարվա ընթացքում մինչեւ հարկերի վճարումը 50 հազար դոլարի չափով տարեկան վճարումների ստացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930