Դատավորների հավաք՝ «Տոսպիա» ռեստորանում․ ինչ են քննարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում:

«Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել` ինչը ինչպես անել: Եվ, ահա, ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել Դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը եւ ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն:

«Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին,ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձեւավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձեւավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»,- ամփոփել է Ռ. Վարդազարյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս