Բաժիններ՝

ԵՄ-ն կշարունակի կատարել Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը դուրս գա դրանից

Եվրամիությունը կշարունակի ամբողջ ծավալով կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը դուրս գա դրանից, որն աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն աղբյուրն է: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան նոյեմբերի 5-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
«Փարիզի համաձայնագիրը գլոբալ համաձայնագիր է, որն անհրաժեշտ է կլիմայի գլոբալ տաքացմանը հակազդելու համար: Ամբողջ աշխարհը եւ ԵՄ-ն պետք է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, նույնիսկ եթե ջերմոցային գազերի աշխարհում խոշորագույն արտադրողը դուրս գա այդ համաձայնագրից»,-հայտարարել է նա:

Անդրեեւան նաեւ հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ԵՄ մտադիր է արդյոք այդ դեպքում ԱՄՆ-ի դեմ ինչ-որ պատժամիջոցներ կիրառել: «ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք ինտենսիվ կերպով աշխատելու ենք նրան վերադարձնել այս համաձայնագիր»,-հայտարարել է նա:

ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին գործարկել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը, ինչի մասին Twitter-ում գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն: «ԱՄՆ-ը հպարտ է, որ աշխարհի առաջատարն է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով»,- նշել է նա:
Թրամփը 2017 թվականին հայտարարել է Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ինչը հարուցեց միջազգային հանրակցության քննադատությունը: Փարիզյան համաձայնագիրն ԱՄՆ-ին պարտավորեցնում էր մինչեւ 2025 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2005 թվականի համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս