Ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա մի բնակիչ
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով, իրենց մոտ է տեղափոխվել Չեխովի փողոցի մի բնակիչ: Նրան դանակահարել էին:
Բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների քրեական հետախույզները: Համատեղ աշխատանքի շնորհիվ, հաղորդումից երեք օր անց, ոստիկանները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Մանթաշյան փողոցի 34-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ դանակահարել է տուժողին:
Նա նաև ներկայացրել է դանակը:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: