Բաժիններ՝

Շուրջ 10.000 ճագար է այրվել Սարատովի մարզի ֆերմայում

Շուրջ 10.000 ճագար է սատկել Ռուսաստանի Սարատովի մարզի ֆերմայում բռնկած հրդեհից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը գործակալությանը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ի գիշերը Սարատովի մարզի Էնգելսի շրջանի Գոլուբեւկա բնակավայրում այրվել է «Ագրոֆիրմա «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճագարների ֆերմայի միհարկանի երկաթբետոնե շենքը: «Շուրջ 10.000 ճագար, ցավոք, սատկել է»,- ասել է գործակալության զրկուցակիցը՝ հավելելով, որ մարդիկ չեն տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս