«Տեսնել, թե ինչպես է պարտվում «Մանչեսթեր Յունայթեդը», և չկարողանալ դաշտ դուրս գալ․ սա ամենավատն է»․ Պոգբա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնել է իր կարծիքը թիմի խաղի վերաբերյալ:
«Ես հուսահատված եմ: Տեսնել, թե ինչպես է պարտվում «Մանչեսթեր Յունայթեդը», և չկարողանալ դաշտ դուրս գալ. սա ամենավատն է: Ես ուզում եմ հնարավորինս շուտ վերադառնալ, բայց հիմա ամենակարևորը վնասվածքից ապաքինվելն է»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը՝ հղում անելով RMC Sport-ին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բորնմութին» (0:1): Օլե-Գունար Սուլշերի թիմը մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է՝ վաստակելով 13 միավոր:
Պոգբան վերջին անգամ դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 30-ին՝ խաղալով Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում՝ «Արսենալի» դեմ (1:1): Կիսապաշտպանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Սիրարփի Աղաբաբյան