Բաժիններ՝

«Յուվենթուսը» կարող է ստորագրել Մոհամեդ Սալահին

Եգիպտացին դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել։

Goal.com հարթակի համաձայն, մոտ ժամանակներս «Լիվերպուլը» կարող է բաց թողնել Մոհամեդ Սալահին: Թուրինի «Յուվենթուսը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ գնել եգիպտացի ֆուտբոլիստին։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր է վաճառել Պաուլո Դիբալային, իսկ հասույթը ծախսել Սալահի ձեռքբերման վրա: Ինքը՝ Մոհամեդը, ձեռնպահ է մնում իր ապագան մեկնաբանելուց և չի պատասխանում անգլիական ակումբից հեռանալու մասին հարցերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սալահի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր ՊՍԺ-ին, Մյունխենի «Բավարիային» և Մադրիդի «Ռեալին»:

Այս մրցաշրջանում եգիպտացին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 10 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս