Բաժիններ՝

Ստոլտենբերգը խոստացել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին։

«Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին միացավ միայն երկու տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մի քանի ամսից, եւ մենք դա տեսել ենք ավելի վաղ՝ Բեռլինի պատի անկումից հետո: Լեհաստանը, Բալթյան երկրները, նրանցից ոչ մեկը նույնիսկ երազանքներում չէր կարող պատկերացնել, որ իրենք կլինեն ՆԱՏՕ-ում»,- ասել է Ստոլտենբերգը:

Ավելի վաղ ելույթ ունենալով Գերագույն ռադայում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Կիեւն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց նա պատրաստ է անդամակցել, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: Կիեւում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը:

«Որպես ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու անվտանգության իր սեփական համակարգերը, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: ՆԱՏՕ տանող ճանապարհը դյուրին չէ, եւ նա, ով ցանկանում է դա, պետք է զգալի բարեփոխումներ իրականացնի»,-հայտարարել է Ստոլտենբերգը՝: Նույն օրն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստումը եւ գործնականում ապացուցել Դաշինքին անդամակցման համար Գործողությունների պլանի ստացման իրավունքը:

Նա նաեւ հայտնել է, որ հիշյալ նիստի ընթացքում կողմերը համաձայնության են եկել նախագծերի նորացված կոնսոլիդացված փաթերի եւ գործնական մջոցառումների շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս