Բաժիններ՝

Ավտովթար՝ Նորագավիթ թաղամասում

Նոյեմբերի 5-ին, ժամը 04։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետին:

Նարեկ Ս.-ն ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս