![](/banners/BeFunky-design.jpg)
«Այն փաստը, որ Մեսսին չի շփվում Գրիզմանի հետ այնպես, ինչպես Սուարեսի հետ, չի նշանակում, որ նրանք վատ հարաբերություններ ունեն»․ Պիկե
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/20435282-0-image-a-64_1572540455962.jpg)
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Լիոնել Մեսսիի և Անտուան Գրիզմանի հարաբերությունների մասին:
«Ինչ վերաբերում է Մեսսիի և Գրիզմանի բարդ հարաբերություններին, ապա բոլորը չափազանցնում են:
Լեոն և Գրիսին շփվում են այնպես, ինչպես Լեոն և Դեմբելեն, կամ Լեոն` Պեդրոյի կամ Վիլայի հետ: Ամեն ինչ լավ է: Սուարեսի հետ նրանք նման են եղբայրների:
Այն փաստը, որ նա չի շփվում Գրիզմանի հետ այնպես, ինչպես Լուիի հետ, չի նշանակում, որ նրանց հարաբերությունները վատ են»,- նշել է Պիկեն։
Սիրարփի Աղաբաբյան