Բաժիններ՝

«Նա գուցե փոխել է եվրոպական ֆուտբոլի պատմությունը» Մոդրիչը՝ Ռամոսի մասին

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «սերուցքայինների» պաշտպան Սերխիո Ռամոսի և «Ոսկե գնդակի» մասին, որը խորվաթը ստացել էր նախորդ տարի:

Այն մասին, թե ինչ է նշանակում Ռամոսի գոլը Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի եզրափակչում՝ հանդիպման 93-րդ րոպեն.

«Դժվար է նման դատողություններ անել: Չգիտեմ, թերևս այս գոլը փոխել է եվրոպական ֆուտբոլի պատմությունը: «Ռեալը» արդեն նվաճել է բազմաթիվ գավաթներ, բայց ակումբը 12 տարի չէր նվաճել Չեմպիոնների լիգան:

Այս գոլը ինչ-որ բան փոխել է, մտածելակերպը փոխվել է: Այդ պահից մենք շատ ուժեղ դարձանք Եվրոպայում, թիմերը նորից վախեցան մեզնից: Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է մտածելակերպը ֆուտբոլում: Մոուրինիոն ակումբի հետ երեք անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ, բայց դժվար էր հաղթահարել այդ մտավոր արգելքը:

Մեր ճանապարհը դեպի եզրափակիչ և նման գոլով հաղթանակ դեռ շարունակում է իմ փշաքաղվելու պատճառը դառնալ։ Մենք ցույց տվեցինք ուժեղ բնավորություն և բաց չթողեցինք մեկ վայրկյան»:

Ոսկե գնդակի մասին

«Սա իմ ամբողջ կարիերայի, բայց հատկապես այդ եզակի տարվա նվաճումն էր։

Ես հաջողակ էի կրկին նվաճել Չեմպիոնների լիգան, ինչը հեշտ չէ: Խորվաթիայի հետ նույնպես հասա Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ: Մի խոսքով, հնարավոր չէ նկարագրել, թե դա ինչ է մեզ համար նշանակում:

Ես չեմ սիրում խոսել իմ մասին, բայց կարծում եմ, որ ես անհատապես շատ լավ մրցաշրջան եմ անցկացրել, և ֆուտբոլի աշխարհի մարդիկ են դա ընդունել: Պատահական չէ, որ այդքան մարդ քվեարկում է քեզ համար»,- ասել է Մոդրիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս