Բաժիններ՝

HBO-ն հայտարարել է «Գահերի խաղի» մեկ պրիքվելի մասին և չեղարկել է մյուսը

«Երկար գիշեր» պրիքվելին Նաոմի Ուոթսի հետ չարժե սպասել:

HBO հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարեց «Գահերի խաղը» սերիալի պրիքվելի մասին, որը կոչվում է House of the Dragon։ Այն կպատմի Տարգարիենների դինաստիայի պատմությունը: Սա կլինի «Բոց ու արյուն» գրքի կինոէկրանիզացիան, որի մասին լուրերը վաղուց էին պտտվում։

HBO-ն պատվիրել է շարքի տասը սերիա: Սյուժեի հիմքում ընկած կլինեն «Գահերի խաղի» մեկնարկից 300 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Մի քանի դրվագներ, ներառյալ փորձնական շարքը, նկարահանվելու է Միգել Սապոչնիկը, ով աշխատել է օրիգինալ շարքի հինգերորդ սեզոնում և համարվում է երկրպագուների կողմից ամենասիրելի ռեժիսորներից մեկը:

Դրա հետ մեկտեղ հայտնի է դարձել, որ HBO-ն հրաժարվել է «Գահերի խաղը․ երկար գիշեր» պրիքվելից։ Դրա փորձնական դրվագի նկարահանումներն ավարտվել են այս տարվա ամռանը Հյուսիսային Իռլանդիայում, իսկ պրեմիերան սպասվում էր 2020 թվականին: Verge-ը ենթադրում է, որ մեկնարկը ծայրաստիճան վատ է եղել: Եվ դա բավականին իրատեսական է թվում, եթե դուք գիտեք «Գահերի խաղի» պատմությունը. դրա փորձնական առաջին դրվագը այնքան սարսափելի էր, որ ալիքը ստիպված էր հեռացնել նյութի 90%-ը:

Հաշվի առնելով, որ HBO-ն առնվազն 5 նախագիծ ունի «Գահերի խաղի» աշխարհում, արտադրողները կարող էին որոշել, որ դրանցից մեկի բյուջեն կրկնապատկելը և ժամանակացույցը վերափոխելը պարզապես իմաստ չունի: «Երկար գիշերը» պետք է լիներ «Գահերի խաղը» առաջին նախերգը՝ Ջեյն Գոլդմանի ղեկավարությամբ։ Նաոմի Ուոթսը պետք է լիներ պրիքվելի գլխավոր դերում: Դրա գործողությունները տեղի էին ունենում հիմնական շարքից մի քանի հազար տարի առաջ: Սյուժեն պետք է լիներ «հերոսների ոսկե դարաշրջանից անցում կատարելու պահը Վեստերոսի պատմության մեջ ամենամութ դարաշրջան»:

Ինչ վերաբերում է այլ նախագծերին, դրանց մասին դեռ շատ քիչ տեղեկություններ կան: 2019 թվականի մայիսին Ջորջ Ռ.Ռ. Մարտինն ասաց, որ երեք գաղափարները «մոտենում են իրականացմանը»: Դրանցից մեկը հավանաբար չեղյալ հայտարարված «Երկար գիշերն» էր, այնպես որ մնացած երկուսը կարող են դուրս գալ նույնիսկ նախատեսվածից շուտ: Սա վերաբերում է նաև հայտարարված «Վիշապների տանը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս