Նոր Նորքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդուն հայտնաբերել են
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Արին Բերդի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 19-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։