Հյուրընկալվել ու մտերմուհու տնից ոսկի էր գողացել
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 24-ամյա մի քաղաքացուհու։ Պարզվել է, որ նա հոկտեմբերի 28-ին, ժամը 07.30-ին, Արտաշատում ապրող մտերմուհու տանը հյուրնկալվելիս ննջասենյակի պահարանի վրայից գողացել է տանտիրուհու ոսկեղենը՝ պատճառելով շուրջ 120.000 դրամի նյութական վնաս: Քաղաքացուհին գողոնը ներկայացրել է հետաքննության մարմնին և տվել խոստովանական բացատրություն։
Դեպքի վերաբերյալ տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել։
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: