Բաժիններ՝

««Լույս» հիմնադրամից որպես նվիրատվություն  ընդունած գույքը Կառավարությունը ետ վերցրեց ՊՆ-ից և տվեց  2 բ/կ-ների

«Լույս» հիմնադրամի կողմից Պաշտպանության նախարարությանը նվիրաբերած և նախարարության կենտրոնական դեղաբազայում գտնվող  որոշակի սարքավորումներ Կառավարության հոկտեմբերի 31-ի որոշմամբ հատկացվեցին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Այսօր ընդունված որոշման հիմնավորման համաձայն՝ այդ սարքավորումներն անհրաժեշտ են բնակչությանը համալիր և բազմակողմանի բուժօգնություն իրականացնելու համար, սակայն գտնվում են անսարք վիճակում, իսկ «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ և «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմակերպությունները ցանկություն են հայտնել սեփականության իրավունքով՝ որպես նվիրատվություն, ստանալ անսարք վիճակում գտնվող այդ սարքավորումները և իրենց միջոցներով իրականացնել այդ սարքավորումների վերանորոգումը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս