Բաժիններ՝

Զիմբաբվեում դպրոցական աղջիկն ընկերուհուն փրկել է կոկորդիլոսի երախից

Զիմբաբվեի Սինդերելա գյուղից դպրոցական Ռեբեկա Մունկոմբվեն կարողացել է իր ընկերուհուն դուրս քաշել կոկորդիլոսի երախից: Ինչպես հոկտեմբերի 30-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության SABC ռադիոկայանը, կոկորդիլոսը երեխաների խմբի վրա է հարձակվել, երբ նրանք լողում էին գետում՚

Տեսնելով, որ սողունը բռնել է իր իննամյա ընկերուհի Լատոյա Մուվանիի ձեռքն ու ոտքը՝ փորձելով երեխային քաշել ջրի տակ, Ռեբեկան նետվել է օգնության: Բարձրանալով կոկորդիլոսի մեջքին՝ նա սկսել է սեղմել նրա աչքերը: Կարճատեւ գոտեմարտից հետո կոկորդիլոսը թուլացրել է ծնոտները եւ բաց թողել աղջկան: Այժմ Լատոյան ոչ մեծ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Ես գետում լողացող երեխաների մեջ ամենաավագն էի,- ասել է Ռեբեկան:- Հենց ես պետք է նրանց օգնեի»: Տեղական իշխանություններն արդեն շնորհակալություն են հայտնել փրկարար աղջկան, իսկ բնակիչները նրան շնորհել են «կոկորդիլոսների սարսափ» պաշտոնական կոչումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս