Պաղեստինը ձգտելու է ՄԱԿ-ի սեպտեմբերի նստաշրջանում դնել իր լիիրավ անդամության հարցը

Պաղեստինցիները Գլխավոր ասամբլեայի` սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ կշարունակեն ձգտել, որ ինքնավարությունը ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնա: Այս մասին կիրակի հայտարարել է Պաղեստինի լիազորված մարմնի ղեկավար Մահմուդ Աբբասը իսրայելական «Մերեց» ձախ կուսակցության` Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) անդամ Զահավա Գալ-օնի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Պաղեստինցի ղեկավարը նշել է, որ ինքը կողմնակից է Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանը՝ խաղաղ գոյակցող երկու պետությունների ստեղծման միջոցով:

Այսօր Jerusalem post թերթը, հղում անելով «Մերեցի» պատվիրակության ղեկավարին, նշում է, որ հանդիպման ժամանակ Գալ-օնը քննադատել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանին, որը վերջերս միջազգային միջնորդների «քառյակին» (ԱՄՆ, ՌԴ, ՄԱԿ և Եվրամիություն) հղված ուղերձում հանդես է եկել Աբբասի պաշտոնանկ արվելու օգտին: Խորհրդարանի անդամը նախարարի գործողություններն անվանել է «ցինիկ» և «սեփական ներքաղաքական նպատակներով արված»:

Աբբասը համաձայնվել է նման գնահատականին` ասելով, որ «Լիբերմանը շրջել է կազմակերպությունը (իր դեմ), իսրայելցի նախարարը «անում է ամեն հնարավորը խաղաղ գործընթացի դադարեցման համար»:

Ասվածին ի պատասխան` Լիբերմենի ներկայացուցիչը հայտարարել է, որ Աբբասը «իր ողջ ժամանակը հատկացնում է հակաիսրայելական դիվանագիտական ահաբեկչությանը»:

Տեսանյութեր

Լրահոս