Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Արմեն Ջիգարխանյանին
Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին։
Վարչապետը հետաքրքրվել է դերասանի առողջական վիճակից, նրա ղեկավարած թատրոնի աշխատանքներից, ինչպես նաև հարցրել, թե արդյոք դերասանը չի ցանկանում այցելել Հայաստան։
Արմեն Ջիգարխանյանն ասել է, որ ամեն րոպե կուզեր գալ Հայաստան՝ թե՛ մասնավոր այցով, թե՛ հյուրախաղերի շրջանակներում։
Վարչապետ Փաշինյանն ասել է, որ կհանձնարարի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանը, որպեսզի հասկանան, թե դա կազմակերպելու ինչ հնարավորություն կա։
Այցելել եմ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին։
Այցելել եմ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 25. Oktober 2019