Բաժիններ՝

Միսը թանկացել է

Եղանակային վատ պայմանները դեռևս գարնան սկզբին լեռնային գոտիներում անասնապահությամբ զբաղվող բնակչության շրջանում անհանգստություն էին առաջացրել: Այդ անհանգստությունն առավել մեծ արձագանք ստացավ վերջին օրերին, երբ պարզվեց, որ խոտի գինը թանկացել է:

Գյուղացիները ահազանգեցին, թե կեր չլինելու պատճառով մորթելու են իրենց անասուններին:

168.amը փորձեց պարզել, արդյո՞ք հանրության շրջանում տարածված լուրերը, թե մսի գինը թանկացել են և դեռ շարունակելու է թանկանալ, իրականությանը համապատասխանում է:

Մենք զրուցեցինք Վայքի և Ջերմուկի խոշոր մսավաճառները մեզ հետ՝ պարզելու համար մսի առքուվաճառքի այսօրվա գինը: Նշենք որ Վայքից, Ջերմուկից, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից հավաքված մսերը, բաժանվում են հանրապետության խոշոր վաճառքի կետեր՝ իրացման համար: Մեզ հետ զրույցում մսավաճառ Հմայակ Սահակյանը ասաց. «Մսի գները թանկացել են: Մենք գյուղացուց տավարի միսը գնում ենք 2100-2200 դրամով, գառան միսը 2800-3200 դրամով, խոզի միսը 2700-2800 դրամ է»:

Մեր այն հարցին, թե ինքը խանութներին ի՞նչ գնով է միսը հանձնում, Հմայակը պատասխանեց, թե 1 կգ մսի մեջ «մինչև 1000 դրամի շահույթ են ունենում»:

Ստացվում է՝ միսը սպառողի սեղանին հասնում է գրեթե կրկնակի գնով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս