«ՀՔԾ-ն վերածել ես «Նիկոլի»». Գուրգեն Եղիազարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար պարզ չէ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման և կալանավորման իմաստը:
«Ես իրավաբան չեմ, բայց նրանց հետ խոսելիս մի նոնսենս ասացին, Արսեն Բաբայանին մեղադրում են իշխանության յուրացմանն օժանդակելու մեջ: Յուրացնողը չկա, բայց կա օժանդակողը. իրավաբաններն ասում են, որ դա նոնսենս է»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով թեմային՝ նշեց Կարեն Քոչարյանը:
Վոլոդյա Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ քրեական գործը հարուցվել է Արման Բաբաջանյանի հայտարարության վրա, և այն հոդվածը, որի հիման վրա քրեական գործը հարուցվել է, կալանք չի ենթադրում, այլ տույժ. «Հետո, երբ տեսել են, որ չեն կարող Ա. Բաբայանին կալանքի տակ պահել, նոր հոդված են դրել»:
Ըստ նրա՝ այստեղ Հրայր Թովմասյանին իրավական համակարգից հեռացնելու հարցն է դրված, և ընտրվել են քաղաքական ազդեցության բոլոր ստոր մեթոդները:
«Կգա ժամանակը, որ այդ ամենի պատասխանն այդ նույն դատով, որով փորձում են դատել անհանտներին, նույն դատին կարժանանան և իրենք»,- նշեց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:
«Մենք տեսնում ենք ծաղրանկարային դիկտատուրաների էլեմենտներով փնթի ռեպրեսիա: Իշխանությունը հասել է մի վիճակի, երբ որոշման կայացման մեխանիզմը հետևյալն է՝ եկեք կալանավորենք, հետո կմտածենք՝ ինչի համար»,- ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հավելելով, որ ձերբակալությունները շարունակվելու են:
Գուրգեն Եղիազարյանը էլ նշեց, որ կատարվում է «բեսպրեդել». «ՀՔԾ-ն վերածել ես «Նիկոլի». Կարելի է անունը ջնջել, անունը գրել՝ «Նիկոլ»: Որտեղ ձեռք ես տալիս, դարձնում ես առոչինչ»,- ասաց նա և համաձայնեց, որ սկզբում մարդկանց ձերբակալում են, հետո մտածում՝ ինչի համար:
Զարուհի Դիլանյան