Բաժիններ՝

«Սկզբնական փուլում է». Սամվել Կարապետյանը՝ տնտեսական հեղափոխության մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով` տնտեսական հեղափոխությունը ո՞ր փուլում է, պատասխանեց. «Սկզբնական փուլում է»:

Ինչ վերաբերում է նոր ներդրումներին՝ նա ասաց. «Հերթով կիմանաք»:

Սամվել Կարապետյանը նաև նշեց, որ նոր իշխանությունների հետ հետագա համագործակցությունը պատկերացնում է՝ որպես աշխատանքային համագործակցություն:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնք վարչապետի հետ շրջեցին ենթակայանի տարածքում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս