Արա Բաբլոյանի հայտարարությունն ուսումնասիրվում է. ՀՔԾ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ ինքը կարող է մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

168.am-ը կապ հաստատեց ՀՔԾ լրատվական բաժնի հետ՝ տեղեկանալու՝ արդյոք սույն հայտարարության առնչությամբ հարցաքննության հրավիրվե՞լ է ԱԺ նախկին նախագահը:

ՀՔԾ-ից մեզ հայտնեցին, որ հայտարարությունն ուսումնասիրվում է:

Ի դեպ, 168.am-ի խնդրանքով սույն հայտարարությունն այսօր մեկնաբանել էր նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մասնավորապես նշելով. «Եթե ինքն ընդունել է, որ որևէ հարցում խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան պատասխանատվություն՝ քաղաքական կամ իրավական, կրի»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս