«Ռոման» առանց Մխիթարյանի չհաղթեց «Սամպդորիային»
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Սամպդորիա»-ի հետ:
Թիմերն առաջին կեսում չկարողացան օգտագործել իրենց հնարավորությունները և չբացեցին խաղի հաշիվը: Ընդմիջման ժամանակ խաղատախտակին զրոներ էին: Երկրորդ կեսում թեպետ վիճակագրությունը խոսում էր «Ռոմա»-ի առավելության մասին, բայց «Սամպդորիա» դարպասը գրավել չէր ստացվում:
Հաջորդ հանդիպումը «գայլերը» կանցկանցնեն Եվրոպայի լիգայի շրջանակներում` հոկտեմբերի 24-ին մրցելով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեպետ ապաքինվել է նվասվածքից, սակայն դեռևս չի հայտավորվել «Ռոմա»-ի կազմում: