ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկային համակարգում բանկոմատների քանակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը հասավ 184-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 96-ը` ՀՀ մարզերում: 184 բանկոմատներից 27-ը հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով:
Ներկայումս Երևանում և Հայաստանի մարզերում արդեն գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հաճախորդների համար հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական ցանկն առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են ու առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:
Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.
- համալրել քարտեր անվճար օնլայն ռեժիմում
- ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,
- համալրել քարտը/քարտային հաշիվը բանկոմատի միջոցով՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,
- փոխել քարտի PIN-ծածկագիրը,
- կատարել փոխանցումներ՝ քարտից քարտ,
- ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
- վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչև 2019թ. վերջ նախատեսում է հասցնել իր բանկոմատների քանակը 200-ի, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, և անընդհատ աշխատանքներ է տանում բանկոմատների ֆունկցիոնալության կատարելագործման և բանկոմատների ցանցի ընդլայնման ուղղությամբ: