Բաժիններ՝

«Ես հետաքրքրված եմ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքով». Վան դեր Սար

«Այաքսի» տնօրեն Էդվին վան դեր Սարը հայտարարել է, որ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքով:

«Ընտանիքիցս բացի, ես կյանքում երկու սեր ունեմ: Դա «Այաքսն» է, որն ինձ զարգանալու հնարավորություն է տվել: Նրանք ինձ հնարավորություն տվեցին դրսևորել ինձ ֆուտբոլի աշխարհում:

Եվ իմ կարիերայի վերջին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Եվ, իհարկե, ինձ կհետաքրքրեր այդ ակումբում աշխատանքը:

«Յունայթեդը» ֆանտաստիկ ակումբ է, հիանալի թիմ ունի: Բոլորը ցանկանում են խաղալ նրանց համար և, ի վերջո, աշխատել նրանց համար»,- ասել է Վան դեր Սարը Planet Futbol-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս