Բաժիններ՝

Լոնդոնը ԵՄ-ին առաջարկում է սահմանափակ համաձայնագիր կնքել ազատ առևտրի մասին. Sky News

Բրիտանացի բանակցորդները Եվրամիությանն առաջարկում են սահմանափակ համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին, որը, Լոնդոնի կարծիքով, կարող է թագավորությանը թույլ տալ Եվրամիության կազմից դուրս գալ մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ ինչպես որ նախատեսված է: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրներ:

Ըստ հեռուստաալիքի տվյալների, այդ համաձայնագիրը թույլ կտար զրոյացնել բոլոր սակագները Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի երկրների միջեւ, որոնք կհայտնվեին առանց գործարքի Brexit-ի դեպքում: Միեւնույն ժամանակ դեռեւս պարզ չէ, թե ինչ ձեւով դրանում կլուծվի մաքսային սահմանի հայտնվելու անխուսափելի խնդիրը, ինչն սկզբունքորեն կարեւոր հարց է Իռլանդիա կղզու վերաբերմամբ: Դրա մի մասն զբաղեցնում է Եվրամիության կազմի մեջ մտնող Իռլանդիայի Հանրապետությունը, մյուս մասը՝ Մեծ Բրիտանիայի բաղկացուցիչ մաս կազմող Հյուսիսային Իռլանդիան:

Sky News-ը նաեւ նշում է, որ Բրյուսելում ոգեւորված են Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Իռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադքարի միջեւ հոկտեմբերի 10-ին կայացած բանակցությունների արդյունքներով: Ամփոփելով դրանց արդյունքները՝ Իռլանդիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Brexit-ի շուրջ գործարքի հասնելը հնարավոր է մինչեւ հոկտեմբերի վերջը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Վարադքարի դիրքորոշման փոփոխությունը կարող է հանգեցնել այն բանին, որ նրա հետ համեմաշխություն կդրսեւորեն նաեւ Եվրոպայի մյուս ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս