Թրամփը շատ հաջող է որակել Չինաստանի հետ կայացած առևտրական բանակցությունները

Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ 1 անցել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք հենց նոր ավարտեցինք բանակցությունները (առաջին օրը) Չինաստանի հետ: Դրանք շատ լավ անցան: Վաղը (ուրբաթ օրը) կկայանա բանակցությունների եւս մեկ օր: Ես Սպիտակ տանը կհանդիպեմ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապես Լյու Հեի հետ եւ, կարծում եմ, որ ամեն ինչ իրոք շատ լավ կընթանա:

Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացնում Չինաստանի հետ»,-նշել է նախագահը:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական բանակցությունների նոր փուլն սկսվել է հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այս պահին Լու Հեն ավարտել է կոնսուլտացիաները ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը արդեն մի քանի ամիս լարված բանակցություններ են վարում առեւտրական հակասությունները հարթելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031