Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան «Իզմիրլյան բշժկական կենտրոնում» ենթարկվել է վիրահատության։ Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
«Վիրահատությունն անցել է բարեհաջող, ամեն ինչ կարգին է»,- հավելեց նա։
Հարցին՝ իսկ ե՞րբ է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվելու կալանավայր, Արմեն Չարչյանը պատասխանեց, որ հստակ ժամկետ մատնանշել չի կարող և դա կախված է հետվիրահատական շրջանից։
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Քոչարյանը վիրահատվելու նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ