«Եկել նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել, քվեարկել կամ չեք քվեարկել ու գնացել եք». Նաիրա Զոհրաբյանը նկատողություն արեց. «Փաստինֆո»

«Տիկին Ղազարյան այս մեկ տարվա և մի քանի ամսվա ընթացքում որևէ անգամ չեք ներկայացրել որևէ օրակարգ»։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատողություն արեց հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանին:

«Եկել նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել, քվեարկել կամ չեք քվեարկել ու գնացել եք»,- ըստ «Փաստինֆոյի»՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանի և Թագուհի Ղազարյանի դիտարկումների, որ հանձնաժողովը պետք է ավելի լավ աշխատի։

«Իմ գրաֆիկն այնպես է կազմված, որ ես Արմավիր ՔԿ-ից հոգեբուժարան, այնտեղից բազմաթիվ մարդկանց եմ հանդիպում։ Մինչդեռ հանձնաժողովի անդամներն օրենսդրական առաջարկով հանդես չեն եկել։ 100 անգամ նշվել է՝ բերեք օրակարգ, բայց ո՛չ տիկին Կարապետյանից, ո՛չ տիկին Ղազարյանից, որևէ մեկից օրակարգ չենք լսել։ Նախաձեռնությունները եղել են միայն իմ կողմից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովը բավական ակտիվ է աշխատում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս