Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Ալի Ասադովի թեկնածությանը
Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելու առաջարկին։ «Ալի Ասադովի թեկնածությանը կողմ է արտահայտվել 105 պատգամավոր»,- հայտնում է minval.az-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում է ներկայացրել: