Բաժիններ՝

Լոնդոնում սպասում են, որ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները կավարտվեն այս շաբաթ

Բրիտանական կառավարությունը պատրաստվում է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման: Այդ մասին իր կայքում հայտնել է The Spectator բրիտանական հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր:

Նրա տվյալներով՝ բանակցությունները, հավանաբար, կարող են ավարտվել անհաջողությամբ, քանի որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը չի ցանկանում Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության գալ Լոնդոնի առաջարկած պայմաններով: Բացի այդ, ինչպես նշում է հանդեսը, ԵՄ-ի առաջատար պետությունների ղեկավարները, ներառյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ավելի շուտ չեն պնդի առանց Իռլանդիայի համաձայնության Եվրամիության կողմից Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկությունների ընդունումը:

Ընդսմին, ինչպես հայտնել է հրատարակության աղբյուրը, եթե ԵՄ-ի հետ գործարքի շուրջ բաակցություններն առաջիկա օերերի ընթացքում հաջողությամբ չպսակվեն, ապա Լոնդոնի կողմից նոր առաջարկություններ չեն հետեւի: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպացի իր գործընկերներին հայտարարել է, որ չարժե թերագնահատել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու թագավորության վճռականությունը:

«Մեծ Բրիտանիան մեծ ու կարեւոր առաջարկություն է արել, բայց եկել է ժամանակը, որ Եվրահանձնաժողովը նույնպես փոխզիջման պատրաստակամություն դրսեւորի: Եթե դա տեղի չունենա, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի առանց գործարքի», Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը մեջբերել է Press Association գործակալությունը: Անդրադառնալով ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին, որը Ջոնսոնին պատվիրում է ԵՄ-ից բանակցությունների եռամսյա հետաձգում խնդրել, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը կողմերը չգան փոխմբռնման նա ասել է.

«Կապիտուլյացիայի մասին օրենքը եւ դրա հեղինակները վնասում են բանակցություններին, բայց եթե ԵՄ-ի ղեկավարները հույսը դնում են այն բանի վրա, որ այդ օրենքը կկանխի առանց գործարքի դուրս գալը, ապա դա պատմական մասշտաբի մոլորություն կլինի»: Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս