«Ինտերի» հետ խաղից առաջ Ռոնալդուն աղոթել է եկեղեցում
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության յոթերորդ տուրի «Ինտերի» դեմ խաղից առաջ Թուրինում այցելել է եկեղեցի:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Ռոնալդուն եկեղեցում է հայտնվել իր հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Թեև զույգը փորձել է թաքնվել տեսախցիկներից, պապարացիներին հաջողվել է նրանց լուսանկարել:
«Ինտեր» – «Յուվենթուս» խաղն ավարտվեց 1:2 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը