Բաժիններ՝

Պարզ և համեղ. մոցարելայով աղցան

Բաղադրիչներ

1. Արևածաղկի սերմեր – 3 ճ/գ
2. Կիտրոնի հյութ – 4 ճ/գ
3. Շաքարավազ – 1 պտղունց
4. Ձիթապտղի յուղ – 7 ճ/գ
5. Պրաս – 1 ճյուղ
6. Պղպեղ – 4 հատ
7. Վարունգ – 1 հատ
8. Ռեհան – 2 ճյուղ
9. Մոցարելա (փոքր գնդիկներ) – 250 գ
10. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Արևածաղկի սերմերը առանց յուղի տապակել: Սոուսի համար թեթևակի հարել կիտրոնի հյութը, շաքարավազը և ձիթայուղը: Աղ և պղպեղ անել:

2. Սոխը օղակաձև կտրատել, խառնել սոուսի հետ: Պղպեղները շերտատել, վարունգը օղակաձև կտրատել:

3. Սոուսով սոխը, ռեհանի տերևները, վարունգը և պղպեղները խառնել մոցարելայի հետ, լցնել սերմերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031