Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն արտակարգ բյուջեի հայտարարումը կհետաձգի Brexit-ի կապակցությամբ. FT

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը, ինչպես սպասվում է, կհետաձգի արտակարգ բյուջեի նախագծի հայտարարումը ԵՄ-ից «կոշտ» սցենարով կամ համաձայնագրով Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ առկա անորոշությունների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է Financial Times թերթը:

Ֆիննախի ղեկավարը, հրատարակության տվյալներով, ավելի վաղ դիտարկում էր բյուջետային նախագիծը հանրակցությունից հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայի պլանավորվող դուրս գալուց առաջ ներկայացնելու հնարավորությունը եւ նույնիսկ հանձնարարել էր ֆինանսական գերատեսչությանը՝ նախապատրաստել շտապ տնտեսական միջոցառումների ծրագիր: Ավելի վաղ Ջավիդը հայտարարել է անհրաժեշտության դեպքում «տնտեսական միջոցների ողջ զինանոցը կիրառելու» պատրաստակամույթան մասին:

Բայց այժմ նախարարը հրաժարվել է այդ գաղափարից եւ իր ելույթը կհետաձգի մինչեւ այն պահը, երբ ԵՄ-ից դուրս գալու պայմանների շուրջ իրադրությունը կհստակեցվի, նշում է թերթը: «Մեզ հարկավոր է հետաձգել բյուջեի նախագծի հայտարարման ամսաթիվը, քանի որ գերակայություն է դարձել ԵՄ-ի հետ գործարքի կնքումը»,-հայտարարել է ֆինանսների նախարարության իրազեկ աղբյուրներից մեկը: Պետական գանձատան պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ բյուջեի նախագծի հրապարակման ամսաթվի վերաբերյալ որոշումը դեռեւս չի ընդունվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս