«ՀՀ-ՌԴ ռազմավարական կապերը դինամիկ զարգանում են». Փաշինյանը փայլուն է որակում Պուտինի հետ զրույցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փայլուն է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Այս մասին գրառում ՀՀ վարչապետը կատարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից հետո։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը։