Բաժիններ՝

Թեհրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների չկատարմանն ի պատասխան

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Իրանն իրեն իրավունք է վերապահում գործելու «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) կողմից միջուկային գործարքով իր պարտավորությունները չպահպանելուն ի պատասխան»,- Մուսավիի խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:

Նա նաեւ հայտարարել է, որ, Թեհրանի կարծիքով, «Անսար Ալլահ» եմենական շարժման հուսի ապստամբները Սաուդյան Արաբիայի դեմ գործողություններ են ձեռնարկում Եմենի ժողովրդի ինքնապաշտպանության օրինական իրավունքին համապատասխան:

«Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի ժողովրդի գործողություններն ագրեսիային պատասխանելու երկրի օրինական իրավունքն է»,-ասել է դիվանագետը, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս