«Սպառնաց Հայ Առաքելական եկեղեցուն, ինչ է թե՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետը, որը համաձայնել էր իր հետ հանդիպել, «Կյանքի խոսք եկեղեցու» անդամ է». Վոլոդյա Հովհաննիսյան

Պահեստազորի գնդապետ, պատմաբան, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը վարչապետ Փաշինյանի ԱՄՆ այցի արդյունքը համարում է նրա կողմից արված հակահայ հայտարարությունները: Ըստ նրա՝ տարբեր տվյալներով, շուրջ 800 հազար դոլար արժեցող այցելությունը տապալված էր, քանի որ դրան շուրջ 5-6000 մարդ է մասնակցել. «Փաշինյանը հակահայկական հայտարարություններ արեց ոչ միայն Լոս Անջելեսում, այլև ՄԱԿ-ի ամբիոնից: Այնքան ծիծաղելի էին այդ հայտարարությունները, որ անգամ ադրբեջանական մամուլը սկսեց այն ուղիղ ներկայացնել ժողովրդին՝ ոչինչ չավելացնելով, քանի որ դրանք ամենահակահայ հայտարարություններն էին»:

Վերջիններից նա առանձնացրեց մի քանիսը. «ՀՀ-ն չի կարողանում զարգանալ, որովհետև հայն իր էությամբ չաշխատող մարդ է, կրկնելով Ղազախստանում արված մեկ ուրիշ հայտարարությունը, թե 800 հազար անբաններ չեն ուզում աշխատել, և Սփյուռքին կոչ արեց, որ Սփյուռքի հայերը գան և ծաղկեցնեն երկիրը»:

Ազատամարտիկը հիշեցրեց Սփյուռքին առնչվող երկու դրվագ, ըստ որի՝ Արցախյան պատերազմին մասնակցելու են եկել 19 սփյուռքահայեր, իսկ Սփյուռքի ներկայությունը մեր տնտեսության մեջ 2 տոկոս է:

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցուն ուղղված վարչապետի հայտնի՝ «ծնկի բերելու» մասին հայտարարությանը, Հովհաննիսյանը նշեց.

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի ոչնչացրեց հայ եկեղեցուն, սպառնաց Հայ Առաքելական եկեղեցուն և շնորհակալություն հայտնեց աղանդավորական եկեղեցիներին, ինչ է թե՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետը, որը համաձայնել էր իր հետ հանդիպել,  «Կյանքի խոսք» եկեղեցու աղանդի անդամ է»:

Վ. Հովհաննիսյանը հիշեցրեց Ավետիք Իսահակյանի հայտնի միտքը, թե՝ «Քերեք յուրաքանաչյուր հայի ճակատ, տակից Էջմիածնի տաճար դուրս կգա»:

Կոռուպցիան արմատախիլ անելու մասին վարչապետի հայտարարությունները նա որակեց բռնոցի-փախցնողի. «Ո՞ւր են Գագիկ Խաչատրյանի փողերը, օլիգարխների տված գումարները, ո՞վ պետք է հաշվետվություն տա ժողովրդին. Այսպե՞ս են կոռուպցիայի դեմ պայքարում: Ես այսօր հայտարարում եմ, որ ՀՀ ամենաառաջին կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս