Արարատի մարզպետը պարզաբանում է, թե ինչու է հեռացրել Նորաշենի գյուղապետին, որի մասին նա իմացել է պահակից

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Նորաշեն համայնքի որոշ ներկայացուցիչների և համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որին պաշտոնից հեռացրել էր։

Պարզապանելով, թե ինչու է Նորայր Գրիգորյանին հեռացրել պաշտոնից, մարզպետը մանրամասնեց, թե վեց ամիս շարունակ Ն.Գրիգորյանը պատշաճ ավագանու նիստ չի անցկացրել, ուստի ավագանին էլ որոշել է վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները։

Հարցին՝ ինչո՞ւ է համայնքի ղեկավարն իր հեռացման մասին տեղեկացել գյուղապետարանի պահակից, Գարիկ Սարգսյանը պատասխանեց, որ այդ կարգադրությունն ուղարկել է ուրբաթ երեկոյան և հավանաբար Նորայր Գրիգորյանը դեռ չի հասցրել ծանոթանալ։

Նշենք, որ մարզպետարանում նախապես որոշել էին ընդունել համայնքի ներկայացուցիչներին ու մամուլի ներկայացուցիչներին, սակայն մարզպետարան հասնելուց հետո մարզպետի ընդունարանում տեղեկացրեցին, որ քննակումն անցկացվելու է առանց լրագրողների ներկայության, սակայն Նորայր Գրիգորյանը տեղեկացրեց, որ առանց լրագրողների չի պատրաստվում հանդիպել մարզպետի հետ, որից հետո մարզպետարանում որոշեցին, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև լրագրողները։

Նշենք, որ այս պահին հանդիպումը դեռ շարունակվում է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս